«Վարդերի» ու «երազանքների» բախումը

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Վրաստանի օրենսդիր մարմին է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և «Վրաստանի հայրենասերների դաշինքը»: Այս մասին վկայում են 99,92%-ի հաշվարկի տվյալները, որոնք հրապարակվել են երկրի ԿԸՀ կայքում: «3699 (99,92%) ընտրատեղամասերի տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստանում է ընտրողների ձայների 48,6%,-ը կամ 856 858, «Միացյալ ազգային շարժումը»՝ 27,14%-ը կամ 478 416 ձայն: «Վրաստանի հայրենասերների դաշինքը» ստանում է ընտրողների ձայների 5%-ը կամ 88 032 ձայն»,- հայտնում է ԿԸՀ-ն: Հոկտեմբերի 8-ի ընտրությունները կարելի է համարել Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի ամենակասկածելի ընտրությունները։ Վրաստանյան մնացած կուսակցությունները չեն հաղթահարում նվազագույն 5%-ի շեմը: Գումարած` բավական հաճախ հաղորդվում էին ընտրախախտումների մասին տեղեկություններ: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչեսը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մրցակցային միջավայրում և եղել են լավ կազմակերպված՝ չնայած բռնության մի քանի դեպքերի: Մինչդեռ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) իր հաշվետվության մեջ նշում է, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացված ընտրությունները սկսվեցին խաղաղ, սակայն հետո եղան բռնությունների և անկարգությունների դեպքեր․ «Ընտրությունների օրը հանգիստ մեկնարկեց, սակայն ավարտին մոտ եղան բռնությունների դեպքեր, դա մեզ համար խիստ անընդունելի է: Չնայած այն բանին, որ եղան որոշակի անկարգություններ, ընդհանուր առմամբ վրաց ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտներին»: Այժմ սպասվում է, որ մի շարք ընտրատեղամասերում մեծամասնական թեկնածուների համար, որտեղ նրանցից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն, կանցկացվի երկրորդ փուլ: Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան չի բացառել մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը մի շարք ընտրական օկրուգներում: Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ «ներկա պահին ԿԸՀ-ի աշխատակիցները մշակել են 1415 ընտրատեղամասերի տվյալները մեծամասնական պատգամավորների ընտրությունների միամանդատ օկրուգներում, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»: «Ներկա պահին առկա տվյալները թույլ չեն տալիս ասել, թե քանի օկրուգներում կպահանջվի անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ մեծամասնական ընտրակարգով, սակայն, հնարավոր է, որ բավականին մեծ քանակությամբ օկրուգներում հարկ կլինի անցկացնել երկրորդ փուլ»,- նշել է Ժվանիան: Վրաստանի Մառնեուլի քաղաքի ընտրատեղամասերից մեկում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունների համախոհների մասնակցությամբ: Բախման հետևանքով տուժեցին իրավապահներ և այդ թվում Մառնեուլի ոստիկանության պետը: Դեպքի վայրում մոբիլիզացվել էին պարեկային ջոկատներ»: Վրացական հեռուստաալիքները տեսանյութ են հրապարակել դեպքի վայրից. ըստ որոշ տեղեկությունների՝ ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 200 մարդ: Ընդդիմադիր «Ազգային միասնական շարժումը» պնդում էր, որ կռիվը սկսել են «Վրացական երազանքի» ակտիվիստները, որոնք ներխուժել են ընտրատեղամաս, իսկ ոստիկանությունը ոչինչ չի արել նրանց կանգնեցնելու համար: Մինչդեռ «Վրացական երազանքից» հայտնել են, որ Սաակաշվիլիի կուսակցության կողմնակիցները սադրանքների են դիմել: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների հաշվարկի ընթացքում խախտումների մասին. «Ցավոք, ձայների հաշվարկի ժամանակ մի քանի լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ ագրեսիվ գործողություններ: Բոլոր այդ դեպքերի առնչությամբ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արձագանք, որպեսզի 2016թ. հոկտեմբերին անցկացված ընտրությունները համապատասխանեն միջազգային ստանդարտներին»: «Միասնական ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ Թբիլիսիում երեկ իրենց բողոքի նախազգուշական ակցիան անցկացրեցին ԿԸՀ-ի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումը: «Մենք պահանջում ենք անհապաղ հանդիպում ԿԸՀ-ի նախագահի հետ, որպեսզի կանխենք և դադարեցնենք ընտրությունների կեղծումը»,- հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան: Նրա խոսքերով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները հարձակումներ են իրականացնում այն ընտրատեղամասերի վրա, որոնցում հաղթում է ՄԱՇ-ը: Վրաստանում տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ արդեն խոսել են հոկտեմբերի 8-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունները կեղծելու փորձերի մասին և այդ խախտումների համար անվերապահորեն մեղադրել են կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին դաշնակից Գեորգի Վաշաձեն՝ «Բուրչուլաձե -Պետությունը ժողովրդի համար» բլոկի ղեկավարներից մեկը, հատուկ ճեպազրույցում հայտնել է, որ մի քանի ընտրատեղամասում արձանագրվել են կրկնակի քվեարկելու փորձեր. ավելի վաղ այլ ընտրատեղամասերում քվեարկած մի քանի հոգի փորձել են նորից քվեարկել ուրիշ տեղամասերում: «Ընտրական կարուսելի» մասին հայտնել են «Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից Իրմա Ինաշվիլին և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մարինա Մոլոդինին: Նրանց տեղեկությամբ՝ իշխող կուսակցությունը 4 միկրոավտոբուսներով «ընտրողների» է տանում տարբեր ընտրատեղամասեր, իսկ ընտրական հանձնաժողովների անդամները միաժամանակ մի քանի մարդու են թույլատրում մտնել խցիկներ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեղեկությամբ՝ «ընտրական կարուսելների» փաստեր են արձանագրել նաև «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները: Սաակաշվիլիի` Վարդերի հեղափոխությունն ու Իվանիշվիլիի` Վրացական երազանքը Վրաստանը երկու տարբեր ուղղությամբ տանող փուլեր էին, սա արդեն ակնհայտ փաստ է: Եթե  Սաակաշվիլիի ղեկավարման շրջանը, բացառությամբ վերջին ժամանակահատվածում բացասական երևույթներին` Վրաստանի զարգացման ու վերելքի փուլ էր, ապա` Իվանիշվիլիի ղեկավարումը Վրաստանը դեպի հետընթաց տանող շրջան է: Վարդերի հեղափոխությունն ու Վրացական երազանքը ցույց տվեցին տարբեր Վրաստաններ, Վարդերի հեղափոխության ու Վրացական երազանքի բախման հետևանքները, թերևս, ապագայում ավելի ակնհայտ կդառնան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am