Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։ Մինչ այս, Ներսիսյանն զբաղեցրել է «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության` տնօրենների խորհրդի քարտուղարի, ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդականի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ` արտաքին կապերի բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնները: 2012-2016 թվականներին նա եղել է «Ինկրիպտ» համակարգային ինտեգրման ընկերության տնօրենը:
