Պուտինը գալիս է Հայաստան
Հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ծրագրվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև քննարկվելու են Կազմակերպության հավաքական անվտանգության հետագա կատարելագործման հարցերը։ Համաձայն որոշումների, որոնք ընդունվել են 2015թ. դեկտեմբերին կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում, հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդման հարցերին։ Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բելառուսին։
