Ծրագրել են Էրդողանին սպանել վիրահատության ժամանակ. մանրամասներ
Ըստ Sputniknews-ի՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները որոշել են նոր մանրամասներ հրապարակել դեռևս 2012 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ պլանավորելու մասին,ի գաղտնի վկա ցուցմունք է ներկայացրել՝ խոստովանելով, որ ինքը Գյուլենական շարժման անդամ է: Համաձայն իշխանամետ կայքերի հրապարակումների՝ թուրքական «Զաման» թերթի հիմնադիր Ալաադին Քայան Էրդողանի՝ 2012 թվականի վիրահատությունից մի շաբաթ առաջ թերթի խմբագրությունում գաղտնի հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ «այս անգամ հիվանդանոցում այս գործը պետք է ավարտին հասցնի»: Կայքը հիշեցնում է, որ դեռևս այն ժամանակ վարչապետ Էրդողանը հրաժարվել էր վիրահատությունից:
