Դալլաքյանը հերքում է.«Շրջադարձ» չէ
ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը,պատասխանելով հարցին, թե իր կողմից առաջիկայում ստեղծվող կուսակցության անունն ի՞նչ է լինելու, նշեց. «Մամուլում շրջանառվող «Շրջադարձ» անունով չի լինելու: Կա կուսակցությունների մասին օրենք: «Շրջադարձ» հասարակական կազմակերպությունը ՀԿ-ների մասին օրենքով չի կարող դառնալ կուսակցություն: Այդ կուսակցության անունը «Շրջադարձ» չէ:Մանրամասներ կներկայացնեմ առաջիկայում»,- ասաց նա:
