Վիկտոր Դալլաքյանն ասել է «նիխտ»
«Ես դուրս եմ գալիս նաև ՀՀԿ-ից, վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն ու մասնակցելու եմ 2017-ի խորհրդարանական ընտրություններին», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը և հայտնեց ,որ հրաժարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:
«Ես հայտարարում եմ՝ եթե այսօրվա իմ ելույթից հետո ինձ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է», - նշեց նա:
