Հալեպում հրթիռակոծվել է Հայ Ավետարանական «Բեթել» վարժարանը
Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախ է դարձել Հայ Ավետարանական «Բեթել» երկրորդական վարժարանը: Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռը պայթել է նախքան վարժարանի վրա ընկնելը, ապա ընկել է վերին հարկի դասարաններից մեկի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Բարեբախտաբար, այդ ժամերին աշակերտները չեն եղել դասարանում, ինչի հետևանքով մարդկային կորուստներ չեն արձանագրվել: Պատասխանատու մարմինները ձեռնարկել են դպրոցի վերանորոգման աշխատանքները:
