Այսօր չորս Հուդաների օրն էր

Այսօր լարված դրություն էր Վանաձորում: Հանձնաժողովն ամփոփեց քաղաքապետի ընտրության արդյունքները: Պարզվեց, որ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել էր ավագանու 19, Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին՝ ավագանու 14 անդամ: Վանաձորի քաղաքապետ դարձավ ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Hayeli.am-ը Վանաձորի ավագանու այսօրվա նիստի հետ կապված հարցեր  ուղղեց Հայկական վերածնունդ կուսակցության Կառավարման խորհրդի անդամ Կարեն Թումանյանին: -Պարոն Թումանյան, ի՞նչ կատարվեց Վանաձորում ըստ Ձեզ: -Կատարվեց այն, ինչ կատարվում է ամենուր. 4 հուդա 30 արծաթով ծախվեցին իշխանություններին: Այո, ծախվեցին, իշխանությունները նրանց պարզապես գնեցին, հակառակ պարագայում տրամաբանությունից դուրս է, երբ ընդդիմության՝ 18 մանդատ ունենալու պարագայում անցնում է իշխանությունը: Ծախվելու վտանգը սկսվեց այն պահից, երբ հանրապետական ղեկավարներից մեկը մի քանի օր առաջ հետևյալ միտքն արտահայտեց, որ դեռ վաղ է ուրախանալու համար, դեռ կա ավագանու նիստի օրը: Վտանգն իրոք կար, լավ կյանքից չէր, որ նույն «Լուսավոր Հայաստանի» ավագանին փորձեց ցույց տալ քվեաթերթիկը, այսինքն՝ մտավախություն ունեին նաև 10 մանդատ ունեցող կուսակցության շարքում: -Փոխադարձ մեղադրանքներ և կասկածներ կան նաև  ընդդիմության հետ կապված. Դուք ի՞նչ կարող եք ասել «Հայկական վերածննդի» մասով: -Թերևս մեկ բան՝ մենք հոկտեմբերի 2-ից սկսած արեցինք ամեն ինչ, որպեսզի ընդդիմությունը 3 կուսակցությունների տեսքով իշխի քաղաքում: «Հայկական վերածննդի» պատգամավորներն արեցին ամեն ինչ , որպեսզի ավագանու նիստի ժամանակ ճնշումներ չգործադրվեին ավագանու անդամների վրա: Ի սկզբանե նիստը վարողի կողմից ոտնահարվեցին ավագանիների իրավունքները: «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անում էր հնարավորինը, որպեսզի ճնշումը վերացվի, ինչպես տեսան առցանց ռեժիմով նիստը դիտողները: Անձամբ ճանաչում եմ «Հայկական վերածննդի» 5 անդամներին և վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը նման ստորության ի վիճակի չեն, քանզի նրանք հայտնի են որպես սկզբունքային մարդիկ: «Հայկական վերածնունդը» ոչ պակաս «Լուսավոր Հայաստանից», շահագրգռված էր, որպեսզի ընդդիմությունը հաղթի, ինչի համար կան բազում պատճառներ, որոնցից կարևորը ժողովրդի կամքն է: -Ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել: Արդյոք համաձայն չեք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին մի պարզ բան. իշխանությունը կարողանում է ընդդիմության հարցերը լուծել:  -Կարող եմ ընդամենն ասել, որ տեղի է ունեցել շատ վատ բան՝ զոռբայությամբ, կաշառքներով, ինչ-որ տեղ՝ վախեցնելով, բացառված չէ նաև, որ ուժային կառույցների կողմից ճնշումներ գործադրելով՝ իշխանություններին այս անգամ էլ հաճողվեց վերընտրվել Վանաձորում՝ չընտրված լինելու պարագայում: Ավարտելով կցանկանայի ասել՝ իշխանություններ մի բան հաշվի չառան, որ վանաձորյան այս էջը պատմության մեջ կարող էր դառնալ պատմական, սակայն իշխելու մոլուցքը չթողեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում փայլի: Ես վստահ եմ, որ առջևում մեծ զարգացումներ են սպասվում հենց Վանաձոր և Գյումրի քաղաքներում, որովհետև զոռբայությամբ հնարավոր չէ սանձել ժողովրդի կամքը՝ թեկուզ հուդաների միջոցով: Հարցազրույցն՝ Անի Սահակյանի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am