Ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը. ավստրիական «Profil» ամսագիրն քառօրյա պատերազմի մասին հոդված է հրապարակել

Ավստրիական «Profil» ամսագիրն Արցախի, քառօրյա պատերազմի և Թալիշ գյուղի մասին հոդված է հրապարակել։ «Արմենպրես»­ը ներկայացնում է հոդվածի հակիրճ թարգմանությունը, որը տրամադրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ «Հակամարտության կողմերից Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունեցող երկիր է, որի ժողովուրդը օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով գրեթե վերանալու էր աշխարհի երեսից: Երկիր, որ շրջափակված է երկու թշնամի հարևաններով, չունի արժեքավոր հանածոներ և ելք դեպի ծով: Երկիր, որտեղ ժողովրդավարությունն անթերի չէ, բայց որը ձգտում է եվրոպական արժեքներին: Հակամարտության մյուս կողմը` Ադրբեջանը, ունի ընդամենը 100 տարվա պատմություն, և այդ 100 տարվա շուրջ քառորդ մասը նույն ընտանեկան կլանի իշխանության տարիներն են: Ինչպես Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանը ևս վարկաբեկված է մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների և լրագրողների դեմ գործվող բռնությունների պատճառով: Ապրիլյան դեպքերը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որակվում են որպես Ադրբեջանի «Blitzkrieg»­ի փորձ: Ադրբեջանը պնդում է բացառապես հայկական սադրանքներին պատասխանելու վրա: Բաքուն նույնիսկ ժխտում է ադրբեջանական զինված ուժերի մուտքը Թալիշ. «Եթե մենք մտնեինք գյուղ, այն չէինք հանձնի»,­նշել է արտգործնախարարությունը: Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը: Քառօրյա պատերազմից երկու կողմերի կրած վնասները հավասարակշռության մեջ են. շուրջ 100-­ական զոհ երկու կողմերի զինված ուժերում, ավերված տներ, ենթակառույցներ և տարածքային ոչ արժեքավոր նվաճումներ: Եթե Ադրբեջանի պետական օժանդակության արդյունքում մի շարք վնասներ հաղթահարվել են, Թալիշը մնում է ավերակների մեջ: Դեռ 2006 թվականին «Շպիգելը» գրում էր, որ Թալիշը հնուց եղել է հայերի «արծվաբույնն ու դիտակետը», որի մասին աղբյուրները հիշատակում են սկսած 461 թվականից: Սակայն թվում է, թե այդ 1555­ամյա պատմությունն իր ավարտին է մոտեցել: Միջնադարում հայկական թագավորության մաս էր կազմում «Արցախ» անունով իշխանությունը: Մինչ օրս «Արցախ» անվանումը օգտագործվում է որպես համարժեք «Լեռնային Ղարաբաղ» անվանմանը: Ադրբեջանը ցանկանում է իր պատմական արմատները 17­րդ դարում ձևավորված Ղարաբաղի խանությունում տեսնել: Չպետք է նաև մոռանալ, թե ինչքան ամուր է օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, և որ ազերիները սերտորեն կապված են օսմանյան թուրքերի հետ: Չպետք է մոռանալ նաև, որ 1918­ -1920թթ., օսմանյան թուրքերի հետ համատեղ, ազերիները պատերազմում էին հայերի դեմ նաև Լեռնային Ղարաբաղի համար: Այսօր էլ Ադրբեջանը սերտորեն կապված է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հետ: Պետք է նաև հիշել, որ խորհրդային ժամանակներում Ստալինը հայերի կամքին հակառակ Լեռնային Ղարաբաղը միացրեց Խորհրդային Ադրբեջանին: Ղարաբաղի բնակչության 70­80 տոկոսը կազմող հայերի սիրաշահելու նպատակով Լեռնային Ղարաբաղին տրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը, սակայն, ոչ միայն չմեղմեց հայերի ու ադրբեջանցիների թշնամանքը, այլև ավելի խորացրեց: Խորհրդային Միության հոգեվարքի տարիներին Ադրբեջանում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորածներ: Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները: Խորհրդային Միության փլուզումից հետո հայերը վրեժխնդիր եղան` քշելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների և ազատագրելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև մի մեծ բուֆերային գոտի, որը, ըստ տարբեր տվյալների, կազմում է հարևան երկրի 8­20 տոկոսը: Ադրբեջանի գործողությունների արդյունքում Նախիջևանն ամբողջապես հայաթափվեց: 750.000 ադրբեջանցիների և 300.000 հայերի փախստական դառնալը երկու կողմերում հանգեցրեց էթնիկ զտման իրավիճակի: 20 տարի է` բանակցություններն արդյունք չեն գրանցել: Ադրբեջանը, վկայակոչելով ՄԱԿ­ի բանաձևերը, պահանջում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների վերադարձ: Մինչդեռ Արցախը պատրաստ է խոսել բանակցությունների սեղանին ճանաչված կողմ դառնալուց հետո միայն: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մոտ ապագայում հարցի խաղաղ կարգավորում չի տեսնում: Ադրբեջանից նշում են. «Մենք Հայաստանից միշտ նույն խոսքն ենք լսում, ինչը լավատեսական ոչինչ չի նշանակում»: Այդ իսկ պատճառով շփման գծի այս և այն կողմերում վարժեցվում են, փորում և ամրացնում: Եվ զինվում»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am