Կարապետյանը հանդիպել է Ծառուկյանին
Անցած շաբաթ, մեր տեղեկություններով, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ եւ քննարկել տնտեսական հարցեր։ Իսկ շաբաթներ առաջ, արդեն տեղեկացրել էին, որ Կառավարություն էր հրավիրվել Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն։ Ինչպես երեւում է՝ «բարեփոխիչ» Կարապետյանն, այդուհանդերձ, չի կարող շրջանցել ակնհայտ իրողությունները, եւ հաշվի է նստում սահմանված հզոր խաղի կանոնների հետ։
