Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 11-ի ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի թիվ 1-ից մինչև 35 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների թվով 2142 բնակիչ-բաժանորդների և տարբեր նշանակության թվով 4 հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
