Փամփուշտը սրտի ներքևի մասից մտել է, աջ կողքից` դուրս եկել. վիրավորված զինվորի մորեղբայրը մանրամասներ է պատմում
Հոսկտեմբերի 7-ին Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակի մասին Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Արդեն տեղեկացրել էինք, որ զինվորին ուղղաթիռով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ: Հայկ Համբարձումյանի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր քրոջ որդին վիրավորում է ստացել սրտի շրջանում: «Փամփուշտը սրտի ներքևի մասից մտել է, աջ կողքից դուրս է եկել: Վնասվել են լյարդը, լեղածորանը: ,- ասել է կայքի զրուցակիցը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
