«Վանաձորցու քվեն օդում չի մնալու». Մամիկոն Ասլանյան
«Վանաձորցու քվեն օդում չի մնալու, չի փոշիանալու: Վանաձորցին ում ուզում է տեսնել քաղաքապետի պաշտոնում, տեսավ: Իսկ ավագանու անդամները բոլորը վանաձորցի են, կապ չունի քաղաքական հայացքը», Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո լրագրողներին ասաց նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:Նա արձագանքեց լուրերին, թե իշխանության կողմից ճնշումներ են եղել ընդդիմադիր ուժերի ավագանու անդամների վրա, այդ պատճառով ոմանք ՀՀԿ թեկնածուի օգտին քվեարկեցին և չպահպանեցին Լուսավոր Հայաստանի հետ ստորագրած հուշագրի կետերը:
