Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին վերջնական որոշում ընդունելիս նկատի կունենա իրավիճակը Հալեպում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք համամիտ չենք այն բանին, ինչ անում է Ռուսաստանը՝ ռմբակոծելով Հալեպը: Ֆրանսիան ավելի քան երբևէ հետամուտ է Հալեպի բնակչութանը փրկելուն»,- ասել է նա:
Միաժամանակ, Էյրոն հավելել է, որ ինքը Միջազգային քրեական դատարանին կխնդրի հետաքննել հնարավոր ռազմական հանցագործությունները Սիրիայում:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ «եթե նախագահը որոշի (հանդիպել Պուտինի հետ), դա հաճոյախոսությունների փոխանակում չի լինի»:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը