«Պարոն Մարուքյանն իր կուսակիցների վրա վստահ չէ՞, որ ասում է բաց քվեարկեք». Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ «Ազատություն» ՌԿ եթերում իր զարմանքն ու հիասթափությունը հայտնեց Վանաձորում ավագանու նիստում տեղի ունեցողի առնչությամբ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում բաց քվեարկել. «Պարոն Մարուքյանն իր կուսակիցների վրա վստահ չէ՞, որ ասում է բաց քվեարկեք»։ Էդուարդ Շարմազանովը շեշտում է՝ բաց քվեարկությունը օրենքի խախտում է. «Ես զարմացած եմ որոշ պատգամավորների պահվածքից ու նման կրկեսային խեղկատակություններից։ Երբ հարցը իրենց է վերաբերում, ավելի կոպտագույն են խախտում օրենքը, քան 90-ականներին»։ «Պարոն Մարուքյանը նման քայլով իր քաղաքական ապագան լուրջ վտանգի տակ է դնում»,- եզրափակում է Էդուարդ Շարմազանովը։
