Ինչ է մտածում Ալեքսանյանը Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպման խայտառակ ելքի մասին
ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետեւել է նախորդ օրը կայացած՝ Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպմանը եւ հավանել խաղը: «Ամեն ինչով դուր եկավ, ոչինչ, ոչինչ որ պարտվեցինք»,- այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը:
