Անգլիայի ամենաթանկարժեք ամուսնալուծությունը. լուսանկարներ
Միացյալ Թագավորությունը քննարկում է հերթական աղմկահարույց ամուսնալուծությունը: 67-ամյա մոդել Ջեքի Սթեդը իր նախկին ամուսին, միլիարդատեր Ռիչարդ Քարինգից դատարանի օգնությամբ կարողացել է ստանալ 350 մլն ֆունտ սթեռլինգ: Այդ գումարի շնորհիվ այս ամուսնալուծությունը ամենաթանկարժեքն է դարձել Անգլիայի պատմության ընթացքում:
Այդ կլորիկ գումարը Ջեքիի համար բարոյական փոխհատուցում է դարձել այն բանից հետո, երբ Ռիչարդի հետ 40 տարի ապրելուց և նրան երկու զավակներ պարգևելուց հետո կինը հայտնաբերել է, որ ամուսինը սիրավեպ է սկսել 35-ամյա բրազիլուհի Պատրիսիա Մոնդիննիի հետ:
Կարծես Քարինգն էլ պատրաստ էր ավելին վճարել, միայն թե նոր ընկերուհու հետ իր երջանկությունը ոչ ոք ու ոչինչ չխանգարի:
