Ահաբեկչական Թուրքիա. կրկին պայթյուններ, արտակարգ դրություն

Սիրիայում և Սիրիայի շուրջ ստեղծած քաոսը հասունանալով կարող է տարածվել նաև հարևան տարածաշրջանների վրա, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սիրիայի գրեթե թե բոլոր հարևանները ներգրավված են սիրիական հակամարտությունում։ Երեկ հերթական պայթյունը գրանցվեց Ստամբուլում: Նախնական տվյալներով՝ պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա: Թուրքական Birgün թերթի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ Թուրքական իշխանությունները ձերբակալել են պայթյունի ենթադրյալ կասկածյալին՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամի Աքսարայ քաղաքում կեղծ փաստաթղթերով: Ըստ Anadolu գործակալության` Աքսարայի ոստիկանությունը կասկածելի ավտոմեքենա է կանգնեցրել: Մեքենայում եղել է Ստամբուլում պայթյունի կազմակերպման համար կասկածվողը: Նրա հետ եղել է ևս երկու հոգի, որոնց ևս ոստիկանությունը ձերբակալել է: Հերթական պայթյուն է գրանցվել նաև թուրք-սիրիական սահմանի մոտ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ: Առկա տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետի մոտ պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա: Պայթյունը գրանցվել է Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի մոտ՝ թուրքական սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատել է երկրի իշխանություններին՝ կապված բազմաթիվ ահաբեկչությունների գրանցման հետ: «2002 թվականին ստացաք Թուրքիա առանց ահաբեկչության, մինչդեռ ներկայումս Թուրքիայում մոլեգնում է ահաբեկչությունը: Վերջին 6-7 ամսում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ: Ո՞վ է ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Նախկինում ահաբեկչական կազմակերպությունը PKK-ն էր: Ապա` դրան ավելացավ ԴԱԻՇ-ը, իսկ վերջերս էլ՝ FETÖ-ն (Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությունը): Ո՞վ է առաջացրել նրանց, ո՞վ է 14 տարի եղել իշխանության ղեկին: Մեր կուսակցությունն աջակցել է ահաբեկչության կանխմանն ուղղված յուրաքանչյուր օրինագծի: Խոչընդոտներ չեն եղել»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն: Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու թեման է քննարկվում: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-ից երեք ամսով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու Թուրքիայի կառավարության որոշումը դիտարկվելու է Թուրքիայի խորհրդարանի նախագահության նիստում։ Համապատասխան որոշման վրա ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումն ընդունել է հոկտեմբերի 3-ին։ Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ ներդրվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Թուրքիայում ստեղծված անորոշ իրավիճակում, և շարունակվում են նաև ձերբակալությունները բոլոր ոլորտներում` իրավապահ համակարգիչ մինչև կրթական, Թուրքիայի քաղաքացիները դիմում են այլ երկրներ`քաղաքական ապաստան ստանալու համար: Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո 176 մարդ Շվեդիային ապաստան ստանալու դիմում է ներկայացրել: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության լրատվամիջոցը հայտնում է, որ ապաստան ստանալու խնդրանքով դիմած անձանց շարքում կան զգալի թվով գյուլենականներ: Շվեդիայից ապաստան խնդրած անձանցից է նաև թուրքական Today’s Zaman պարբերականի Անկարայի բաժնի նախկին ներկայացուցիչ Աբդուլլահ Բոզքուրթը, որի դիմումին դեռևս պատասխան չի տրվել: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am