Հանցավոր անգործություն` «դժոխքում»

Հալեպում դժոխային օրեր են, ու այդ ֆոնին միջազգային հանրության կողմից լսվում են աշխարհաքաղաքական թեմաներով դատողություններ, ստանդարտ հայտարարություններ: Սիրիայում հատկապես լարված է մնում իրավիճակը Հալեպի շուրջ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում քաղաքում զոհվել է ավելի քան 300 և տուժել շուրջ հազար մարդ: Ռուսաստանը խնդրում է անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ հանդիպում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Մինչդեռ արևմուտքում քննարկում են Սիրիայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները: Սակայն Վաշինգտոնը դեմ է արտահայտվել դրան: Սպիտակ տունը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի և Իրանի դեմ Կոնգրեսի առաջարկած պատժամիջոցներին, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով Կոնգրեսում իր աղբյուրներին: 2016-ին ներկայացուցչական պալատում օրենք է մտցվել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին, որը ենթադրում է պատժամիջոցներ Բաշար Ասադի կառավարության աջակցման համար: Այն ընդունելու դեպքում սահմանափակումները առաջին հերթին կվերաբերվեն Ռուսաստանին և Իրանին: Ենթադրվում էր, որ օրենքը կընդունվի սեպտեմբերի վերջին, սակայն Սպիտակ տունը խնդրել է հետաձգել քվեարկությունը: Washington Post-ի տվյալներով՝ ներկայումս Սպիտակ տանը համարում են, որ նոր պատժամիջոցները կխանգարեն Սիրիայի կարգավորման հարցով ապագայում Ռուսաստանի հետ համագործակցմանը: Իսկ Իրանի դեմ պատժամիջոցները կլինեն Թեհրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունների խախտում: Ավելին` ԱՄՆ պետդեպարտամենտում հաստատել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերը Սիրիայի հարցով շարունակվում են, սա հաստատել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Նա հայտնել է, որ հենց նոր տեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Նրա խոսքերով` խոսքը վերաբերվել է Սիրիայի իրավիճակի մասին, ինչպես նաև Ուկրաինայի և Հյուսիսային Կորեային վերաբերվող հարցերին: «Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը դադարեցվել է, սակայն դա չի խանգարում նախարարների շփմանը»,- ասել է նա: Թոները նշել է, որ խոսքն այժմ գնում է «երկկողմ շփումներին բազմակողմանի գործընթացի շրջանակներում»: Նրա խոսքերով` դադարեցվել է «երկկողմ գործընթացը, որին հասել էին ժնևյան պայմանավորվածությունում՝ սեպտեմբերի 9-ին»: Միաժամանակ, Վաշինգտոնը չի բացառում Դամասկոսի ուժերին հարվածելը, չնայած նաև կասկածում է, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Հալեպում իրավիճակի կարգավորման նպատակով Ասադի ռեժիմի դեմ ռազմական գործողությունները հազիվ թե հասնեն նպատակներին, որոնք այժմ թվում են շատերին՝ բռնության կրճատման իմաստով: Ավելի շատ հավանական է, որ դրանք կհանգեցնեն բազմաթիվ անկանխատեսելի հետևանքների, որոնք հաստատ չեն բխի մեր ազգային շահերից»,- նշել է Էռնեստը: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից դիտարկվող հնարավորությունների թվում կան և հարվածներ կառավարական բանակի ռազմական օբյեկտների վրա: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը իր ջանքերն ուղղում է Սիրայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն. «Մեր աշխատանքն ուղղված է քաղաքական լուծում գտնելուն, այլ ոչ թե այլ էլեմենտներին»: Մոգերինին նաև նշել է, որ ԵՄ իշխանությունները դեռևս հավատում են ճգնաժամի քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծմանը: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել ելույթով, որտեղ արձանագրել է, որ Սիրիայում այսպես կոչված չափավոր ընդդիմության գոյությունը առասպել է: «Դուք գիտե՞ք միաեղջյուրին՝ կենդանի, որը նման է ձիու և ունի եղջյուր: Դա առասպել է: Եվ չափավոր ընդդիմությունն է առասպել: Դա այն է, թե ինչու հնարավոր չէ բաժանել այն, ինչը գոյություն չունի նրանից, ինչը գոյություն ունի»,- հայտարարել է Ասադը դանիական TV 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում` մեկնաբանելով հաղորդավարի հարցը դժվարությունների մասին, որոնց բախվել է ԱՄՆ-ը «չափավոր» ապստամբներին ծայրահեղականներից բաժանելու հարցում: Նրանք բոլորն ունեն նույն անդամները, այն նույն անդամները, որոնք կոչվում էին «Սիրիայի ազատ բանակ» չորս տարի առաջ, հինգ տարի առաջ, հետո նրանք դարձան «Ան-Նուսրա», հետո նրանք դարձան ԴԱԻՇ: Այսպիսով, նույն անդամները տեղաշարժվում են մի խմբից մյուսը: Ահա թե ինչու նրանք չեն կարողանում տարբերել դրանց: Եվ նրանք չեն ցանկանում»,- նշել է նա: Ասադը վստահեցրել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել ընդդիմության դեմ մինչև Հալեպը ամբողջովին ազատեն նրանց վերահսկողությունից: Ասադն ընդգծել է, որ երկրի իշխանությունը թույլ չի տա զինյալներին վերահսկողության տակ պահել երկրի որևէ հատված: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am