Հալեպահայության երկրորդ ցեղասպանությունը

Հալեպի հայությունը երկրորդ անգամ է ցեղասպանություն տեսնում. այս անգամ չարիքը մեզ է հասնում երկնքից աջուձախ թափվող հրթիռներով, պնդում է հալեպահայ Մայդա Բակկալյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա մինչ օրս ստիպված է մնալ պատերազմի մեջ՝ հիվանդ ու տարեց մոր պատճառով: «Կիրակի օրը, որ ընկավ մեր թաղում, պայթեց, ահռելի մի ձայն լսվեց», - պատմում է նա: Բակկալյաններն ապրում են Հալեպի կենտրոնում, որտեղ, իրենց խոսքով, մինչև վերջերս քիչ թե շատ ապահով էր: Իրավիճակը, սակայն, կտրուկ փոխվեց շաբաթներ առաջ: Ռուս-ամերիկյան հրադադարի համաձայնության տապալումից հետո, ըստ հալեպահայ կնոջ, ամբողջ քաղաքում կյանքը դժոխքի է վերածվել: «Այսօր արդեն շատերն են երազում դուրս գալ Հալեպից՝ հնար չկա», - պատմում է Մայդա Բակկալյանը` հուզված հավելելով. «Հայաստանի կառավարությունը պատերազմի հինգ տարիների ընթացքում այդպես էլ որևէ քայլ չարեց սիրիահայերին տարհանելու համար: Մի փոքր էլ, և այլևս շատ ուշ կլինի»: ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ընդունել և անհրաժեշտ միջոցներ տրամադրել բոլոր այն սիրիահայերին, ովքեր կցանկանան գալ Հայաստան, հաստատվել հայրենիքում, սակայն հալեպահայերն իրենք չեն տեղափոխվում Հայաստան: Մինչդեռ ըստ սիրիահայերի ` մարդիկ պարզապես միջոցներ չունեն, նյութական հնարավորություններ չունեն, անորոշության մեջ են, թե Հայաստան գան՝ ինչ պետք է անեն: Ստացվում է, որ հալեպահայությունը հայտնվել է անելանելի վիճակում, պատանդի կարգավիճակում է և պարզ չէ, թե այդ վիճակից ինչպես պետք է դուրս բերվի: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրիայում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է. «Եթե կա պաշտոնական տեղեկություն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, ապա նրանք պետք է համապատասխան ձևով այդ մասին տեղեկացնեն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ համապատասխան ձևով, եթե դրական է նայում հարցին, պետք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնություն ցուցաբերել: Սա բացարձակ նորմալ ընթացակարգ է»: Օր-օրի սրվող իրավիճակը քննարկելու համար Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն էր մեկնել Մոսկվա, Լավրովի հետ բանակցությունների ավարտին, սակայն, կողմերն այդպես էլ չակնարկեցին առաջընթացի մասին: Փոխարենը Լավրովը հայտարարեց, թե հույս ունի, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները քննարկելիս Արևմուտքում կհաղթի առողջ բանականությունը: Մինչ այդ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն հաստատեց ու լիագումար նիստի վավերացմանն ուղարկեց ռուսական օդուժը Սիրիայի տարածքում տեղակայելու մասին համաձայնագիրը, ընդ որում՝ առանց գործողության վերջնաժամկետի: «275 հազարանոց քաղաքը կանգնած է մարդասիրական աղետի առաջ», - զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը, «Ամենաշատը երկու ամսում, երկուսուկես ամսում Հալեպի արևելյան հատվածը կարող է հիմնահատակ ավերվել, խոսքը, մասնավորապես, հին քաղաքի մասին է հազարավոր խաղաղ բնակիչներ, ոչ թե ահաբեկիչներ կսպանվեն, հարյուր հազարավորները փախստական կդառնան»: Մինչ իրավապաշտպանները կողմերին հրադադար հաստատելու ապարդյուն կոչեր են անում, այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի տարաձայնություններն էլ ավելի են խորանում: Մամուլը գրում է, թե Եվրամիությունը մտադիր է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, ամերիկյան զինուժն էլ պատրաստվում է հարվածներ հասցնել Սիրիայի կառավարական զորքերի հենակետերին: «Խորհուրդ ենք տալիս Պենտագոնի մեր գործընկերներին մանրազնին հաշվարկել նման ծրագրերի հնարավոր հետևանքները», - ի պատասխան սպառնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Այսօր Սիրիայի բանակը զինված է արդյունավետ զենիթահրթիռային S-200, «Բուկ» համալիրներով և հակաօդային պաշտպանության այլ միջոցներով: Ուզում ենք հիշեցնել ամերիկյան ստրատեգներին, որ Հմեյնիում և Տարտուսում ռուսաստանյան ռազմակայանների օդային պաշտպանությունն իրականացվում է զենիթահրթիռային՝ С-400 և С-300 համալիրներով, որոնց գործողության շառավիղը կարող է անակնկալ մատուցել», ասել է ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոմաշենկով: Հալեպում տեղի ունեցող իրադարձություններն աննախադեպ են: Սիրիայի տարածքում հակամարտության ողջ տարիների ընթացքում բռնության մակարդակը չի հասել այդ աստիճանի, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն: «Արդեն մի քանի շաբաթ է աշխարհը սարսափով նայում է Հալեպում ձևավորված իրավիճակին: Հալեպում տեղի ունեցողը աննախադեպ է այդ երկրի համար: Սիրիայի հակամարտության ողջ հինգ տարվա ընթացքում բռնության չափերը երբեք չեն հասել այդ մակարդակի: Եվ դա արյունալի հակամարտություն է` 300 հազար զոհ և 8 միլիոն փախստական ու ներքին տեղահանվածներ: Գործնականորեն Սիրիայի բնակչության կեսը լքել է երկիրը»,- ասել է Էյրոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում մամլո ասուլիսի ժամանակ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am