Որտեղ է թաքնված գաղտնիքը

Ազգային ժողովում ԿԸՀ նախագահի եւ անդամների քննարկումը վերածվեց ընդդիմության գզվռտոցի։ ԲՀԿ-ն որեւէ կերպ դուրս չի գալիս ՏԻՄ ընտրություններին արձանագրած արդյունքների տակից եւ այսօր քննարկման մեկնարկը տվեց Միքայել Մելքումյանը, ապա շարունակեց Նաիրա Զոհրաբյանը, որոնք հորդորեցին «լայքերով» ձայներ չհավաքել, հորդորեցին խորհրդարանի ամբիոնը ճոճելու փոխարեն կուսակցական կառույցներ հիմնել, ինչպես արել է ԲՀԿ-ն եւ, ահավասիկ, ՏԻՄ ընտրություններին ստացել է արդյունքները։ Այս ելույթները հատեցին ՀԱԿ պատգամավորների համբերությունը, Լեւոն Զուրաբյանը քարուքանդ արեց նախկին գործընկերներին ՝ ըստ էության բացահայտելով նրանց ստացած քվեների իրական պատճառները, Զուրաբյանը խոսեց այն մասին, որ ԿԸՀ նախագահի եւ անդամների առաջարկին կողմ են եղել ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչները, պետաիրավական հանձնաժողովականի անդամներ Աղվան Վարդայանը, Լյովա Խաչատրյանը եւ Հովհաննես Մարգարյանը ։ ՀԱԿ պատգամավորը հիեցրեց ՀՀԿ-ի հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունների մասին՝ նկատելով, որ այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար ԿԸՀ կազմի ընտրության համար: «Այստեղ է թաքնված ՏԻՄ ընտրությունների գաղտնիքը: Այս 4 կուսակցությունները, լինելով միմյանց մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերում եւ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ գործընկերներին մեղադրելով քաղաքական առուծախի մեջ: Նա անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի խոսքերին, որն ասում էր՝ կուսակցությունները պետք է ձայն ստանալու համար մեծ աշխատանք տանեն մարզերում ու հորդորեց մեծ-մեծ չխոսել քաղաքական աշխատանքի մասին, որն իրականում եղել է ոչ այլ ինչ, քան պարզագույն առուծախ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում արձագանքեց Լեւոն Զուրաբյանին՝ ասելով, որ պետք է արժանապատվություն ունենալ՝ այդ խայտառակ արդյունքներից հետո հետեւություններ անելու եւ պարտությունն ընդունելու. «Այն քաղաքական ուժերը, որոնք ընտրություններին զբաղեցնում են վերջին պատվավոր հորիզոնականը եւ հետո մեղադրում են ժողովրդին, անվանում են ծախված, մեղադրում են մյուս քաղաքական ուժերին, ապագա չունեն»: Նա ոչ հասցեական բազում մեղադրանքներ հնչեցրեց՝ ասելով, որ այն ուժերը, որոնք ԱԺ ամբիոնից բողոքում են ժողովրդից եւ քաղաքական մյուս ուժերից, «բիրիքով վաճառել են» հանձնաժողովի անդամի իրենց տեղերը եւ վստահված անձանց տեղերը. «Պարտությունը եւս պիտի ընդունել արժանապատվորեն: 500 հոգի Ֆեյսբուքում խլրտացողները ոչ հանրային կարծիք են, ոչ ժողովրդի: Պարզ բանաձեւ կա՝ պետք է ամենօրյա տքնաջան աշխատանք տանել, ինչպես ԲՀԿ-ն է արել: Խոսել, որ ԲՀԿ-ն ինչ-որ առուծախի եւ աճուրդի մասնակից է եղել, ես սա համարում եմ առնվազն անպարկեշտ, որովհետեւ ԲՀԿ-ն ստացել է այն, ինչ քաղել է իր աշխատանքի արդյունքում: Այն քաղաքական ուժը, որը այնքան ուժ, համարձակություն չունի ընդունելու, որ ինքը պարտվել է, տվյալ քաղաքական ուժի վերջակետը դնելու ժամանակը եկել է»: Ընդդիմության ռազբորկաները միակ հարվածը չէր, քիչ հետո ավելի դաժան հարված էր սպասվում։ Պարզվեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է նեղացել լրագրողներից, նա այդ մասին ասաց, երբ իջել էր ԿԸՀ կազմի քվեարկությունը։«Որովհետև դուք սկսել եք պատգամավորներից նաև ընդդեմ ինձ, իմ խոսակցությունից որոշակի կտոր առանձնացնել և դա դարձնել պայքարի ուղի: Այդ իմաստով՝ ես որևէ մեկին հարցազրույց չեմ տա, միայն նրանց, որոնք լավագույն լրագրողներ են, առանձին առանձին, եթե գաք կտամ»,-ասաց Սահակյանը: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am