Սյունեցիները Լիսկայից փրկվեցին, կոմբինատը՝ Հակոբյանից

Տեղի ունեցավ աներեւակայելին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան,  հրաժարական տվեց մարզպտի պաշտոնից, նա 11 տարի այդ պաշտոնում աշխատել է: Իրողությունը նշանակալի է, քանի որ պաշտոնանկությունը տեղի չի ունենում ինչ-որ աղմկոտ առիթով, ինչպես նախորդ անգամ: Նախորդ անգամ Լիսկան պաշտոնանկ եղավ Բուդաղյանների հետ հայտնի միջադեպից հետո, բայց մի քանի ամիս անց վերադարձավ մարզպետի պաշտոնին: Այժմ Սուրիկ Խաչատրյանը հեռանում է առանց որևէ պատճառի, թեպետ քաղաքական գործիչները յորովի էին մեկնաբանում այդ հրաժարականը: Արդյոք իշխող համակարգը խնդիր է դրել ազատվելու լիսկաներից, թե 2017-ի ընտրություններից առաջ սա քարոզչական հնարք է: ՀՀԿ-ականները պնդում էին, որ Լիսկան հեռացավ, քանի որ այդպիսին է պահանջում նոր կառավարման տրամաբանությունը: Էդուարդ Շարմազնովն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը փոխվեց, որովհետեւ կարիք կար թարմ աշխատանքի: «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պայմանավորված էր իշխանության որդեգրած նոր քաղաքականությամբ: Այդ փոփոխությունը պայմանավորված է նոր մոտեցումների, նոր պահանջների, նոր փիլիսոփայության հանգամանքներով»,-ասաց Շարմազանովը: Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը չէ՞ր համապատասխանում նոր մոտեցումներին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Համապատասխանել-չհամապատասխանելու խնդիրը չէ: Կարիք կա նոր թարմ ավյունի, նոր թարմ աշխատանքի, որի մասին Հանրապետության նախագահը խոսել է դեռեւս փետրվարի 12-ին: Փոխվել է ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը: Կադրային լուրջ, ռադիկալ փոփոխություններ եւս եղել են կառավարությունում, դրանք կլինեն, փոփոխություններ են սպասվում ՀՀԿ ղեկավար մարմնում, գործադիր մարմնում: Չեմ բացառում, որ այստեղ էլ փոփոխություններ լինեն»: «Դա կառավարության որոշումն է եղել, մենք նման հարց չենք քննարկել»,- փոխարենը ավելորդ հարցերից ու մեկնաբանություններից գլուխը պրծացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Գեներալ պատգամավոր, Սուրիկ Խաչատրյանի հետ քավոր-սանիկ Սեյրան Սարոյանը վստահ է՝ Սուրիկը կմնա քաղաքականության մեջ: «Կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչև սենց էղավ»,- միեւնույն ժամանակ ասաց նա: Դիտարկմանը` Սուրիկ Խաչատրյանը ասում էր, որ ինքը կառողջանա և հրաժարական չի տա, պատգամավորն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը նա նշեց. «Իմ իմանալով` շատ լավ ա աշխատել: Հեսա թազա մարզպետը կգա, կերևա» և հավելեց.«Հիմա Սուրիկ Խաչատրյանն էլ չկա, տեսնեմ` ի՞նչ եք անելու: Էդ յութուբն էլ մնաց անտեր, մարդ չկա, որ խոսաք»,- ասաց Սեյրան Սարոյանը: Սյունիքից ընտրված պատգամավոր, Լիսկայի որդու ուսուցիչ Հայկ Գրիգորյանը չթաքցրեց իր տխրությունը: «Ուղղակի կարող եմ այսպես ասել, որ մեր Սյունիքը շատ բան կկորցնի», - հավելեց նա: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևւն Զուրաբյանը, անկախ պատճառներից, դրական է համարում Խաչատրյանի հրաժարականը․ «Սա այն քայլերից է իշխանության, որ հնարավոր չի չողջունել: Կատարվածը լավ բան է: Սուրիկ Խաչատրյանը վարկաբեկված մի մարդ էր, որը բազմաթիվ հանցագործությունների մեջ էր մեղադրվում: Բոլորի համար ակնհայտ էր, որ իրեն պահում էին միայն Գորիսի «ոսկե պաշարը» ընտրակեղծարարության պահելու նպատակով: Ես չգիտեմ՝ կարելի՞ է սպասել փոփոխության, թե՞ ոչ, բայց ինքը փաստը, որ նման ամենազոր մի դեսպոտ հեռացված է, արդեն ինչ-որ շնչելու ազատություն է տալու գորիսեցիներին, սյունիքցիներին»: Սուրիկ Խաչատրյանին ինչպես հայտնի է կփոխարինի Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, ում ընկերական շրջապատում «Վոգ» են ասում: Վահե Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, իսկ 2016թ. օգոստոսի 15-ից նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ: Այս ընթացքում կոմբինատի գործերը <<պրավալ>> են գնացել: Իշխանական որոշ շրջանակներ վստահ են, որ նա չի կարողանալու արդարացնել հույսերը ընտրությունների մասով: Ի դեպ, Սյունիքում կատակում են՝ սյունեցիները Լիսկայից փրկվեցին, կոմբինատը՝ Հակոբյանից: Անի Սահակյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am