Պետությունն էլ ո՞նց հարստանա

  Բյուջեում տնտեսումների համար տողեր գտնելն ու դրա շնորհիվ նոր պարտքեր վերցնելու  անհրաժեշտությունից խուսափելը նոր կառավարության և վարչապետի գլխավոր խնդիրն են  դարձել: Մենք  օրեր առաջ  տեղեկություն էինք հրապարկել, որ Կարեն Կարապետյանը հաճախակի է խորհրդակցություններ հրավիրում՝ հասկանալու համար, թե որտեղից և ինչի հաշվին կարող է սկսել   պետական գանձարանի էկոնոմ ռեժիմի  մենեջմենթը: Մեր տեղեկություններով՝ այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ   Կարեն Կարպետյանին ներկայացվել են  վարորդներից գանձվող տուգանքերի ցուցանիշները, որոնք  տեսախցիկների ու կարմիր գծերի ներմուծումից հետո կրտուկ ավելացել են: Մոտավոր տվյալներով տարեկան շուրջ 24  մլրդ դրամ տուգանք  է գանձվում   ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում փոքր ու միջին բեիզնեսի ոլորտից, որտեղ շուրջ  60  հազար անհատ ձեռներեց և  ընկերություն է հաշվառված,  տարեկան ընդամնեը  15  մլրդ դրամ հարկային եկամուտ է  գանձվում: Այսինքն՝  ՓՄՁ  ոլորտը, որը պետության և հասարակության մրցունակության  գլխավոր ցուցիչն է,  որպես ոլորոտ ավելի քիչ եկամտաբեր է, քան կարմիր գծերի ու  տեսախցիկների տուգանքները: Սա այն դեպքում, երբ  յուրաքանաչյուր փոքր ու միջին բիզնեսի հետևում առնվազն մեկ ընտանիք է   կանգնած և յուրաքանչյուր բիզնեսում էլ առնվազն 3-4 մարդու զբաղվածություն է ապահովվում: Իբրև փաստ, սա մեղմ ասած, խայտառակություն է: Ինչևե, ՃՏՊ տուգանքներից  ուղիղ  կեսը՝ մոտ 12 մլրդ դրամ գնում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի   հետ, ինչպես հայտնի է,  կառավարությունը մինչև 2036 թվականը ունի պայմանագիր: Այդ պայմանագրով ի սկզբանե նախատեսվում էր, որ հանրապետությունում տեսախցիկների համակարգի ներդրման դիմաց,   ընկերությունը պետք է ստանար  գանձվող տուգանքների 70 տոկոսը: Այդ կերպ պետք է փոխհատուցվեր ընկերության կատարած ներդրումները, որոնք  առաջին փուլում մոտ 10 մլն եվրո էին կազմում: Ընդ որում՝ պայմանագրի համաձայն տուգանքերի սեփական մասնաբաժինը ստանալուն զուգահեռ, ընկերությունը պետք է շարունակեր կատարել  նոր ներդրումներ: Հետագայում հանրային դժգոհության  ալիքը ստիպեց որոշակի վերանայումներ կատարել նախնական պայմանագրում. վերանայվեցին ու համեմամատաբար նվազեցվեցին տուգանքները, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը թողնվեց տուգանքների  50 տոկոսը: Իսկ մնացած 50 տոկոսը գնում է ոչ թե ուղիղ պետական բյուջե,այլ ոստիկանության արտաբյուջե: Այսինքն՝ այդ գումարները տնօրինվում են ոչ թե կառավարության, այլ ոստիկանության կողմից: Ոստիկանությունը այդ միջոցներով կարող է, օրինակ, տարին 4  անգամ նոր համազգեստ պատվիրել, շենքեր նորոգել ու նոր մեքենաներ  ձեռք բերել՝ առանձնապես չմտահոգվելով, որ պետությունը թոշակ վճարելու համար վարկ է վերցնում: Ընդ որում ոստիկանության արտաբյուջեն տնօրինելու  իրավասությունը բացառապես ոստիկանության ղեկավարության  լիազորությունն է: Երբ այս փաստերը ներկայացվել են վարչապետին, նա տարակուսած լսել ու արձագանքել է. «Բա էլ պետությունը ո՞նց հարստանա»: Մեր տեղեկություններով՝ Կարեն  Կարապետյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է զբաղվել տուգանքերն ամբողջությամբ  բյուջե բերելու հարցով և պատրաստվում է անգամ  հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Կհաջողվի՞ Կարեն Կարեպետյանին այս հարցում հաջողություն արձանագրել,  ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, սա այն հարցն է, որտեղ լուրջ շահերի բախում կա՝ ընդ որում մի քանի կողմերից:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am