Սաակաշվիլու կուսակցությունը Վրաստանի բողոքի ակցիա է սկսել
«Միասնական ազգային շարժում» կուսակցության ավելի քան 100 կողմնակիցներ Թբիլիսիում սկսել են իրենց բողոքի նախազգուշական ակցիան ԿԸՀ-ի շենքի մոտ, հայտնում է Interfax-ը: Ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպումը: «Այսօր մենք պահանջում ենք անհապաղ հանդիպում ԿԸՀ-ի նախագահի հետ, որպեսզի կանխենք և դադարեցնենք ընտրությունների կեղծումը»,- հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան: Նրա խոսքերով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները հարձակումներ են իրականացնում այն ընտրատեղամասերի վրա, որոնցում հաղթում է ՄԱՇ-ը:
«Մենք կպաշտպանենք մեր կուսակցությանը տրված յուրաքանչյուր ձայնը»,- հայտարարել է Մելիան:
