Ռուբեն Հայրապետյանը առաջին խաղակեսից հետո լքեց մարզադաշտը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում այսօր Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել է Ռումինիայի հավաքականին: Նշենք, որ Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն է կրում Ռումինիայի հավաքականի կողմից: Խաղի 86-րդ րոպեի դրությամբ՝ ռումինիացիները 5:0 հաշվով հաղթում են: «Հանրապետականի» տրիբունաները վանկարկում են «Սուքիասյան, հեռացիր»՝ պահանջելով Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հրաժարականը: Նկատենք, որ խաղն այնքան վատ է անցնում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խաղի առաջին խաղակեսի ավարտից հետո լքեց մարզադաշտը:
