Մինսկում կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են առևտրի կենտրոնի վրա. կա մեկ զոհ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բենզասղոցով ու կացինով զինված անհայտ անձինք հարձակվել են «Եվրոպա» առևտրի կենտրոնի վրա, հաղորդում է nn.by-ը: Նշվում է, որ տղամարդիկ առևտրի կենտրոն են մտել շենքի կողային մուտքից: Նրանցից մեկը սրճարանի մոտ բենզասղոցով հարձակվել է երկու աղջկա վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը` վիրավորվել: Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը: Ներկա պահի դրությամբ կասկածյալները ձերբակալված են:
