10 մլն հայությունը չի կարողանալու փրկել մի քանի հազար սիրիահայերի
10 մլն հայությունը չի կարողանալու փրկել մի քանի հազար սիրիահայերի։ Հետո սկսելու ենք խաչքարեր տեղադրել տարբեր բնակավայրերում։ Սա կարողանում ենք անել։ «Ավրորա»մրցանակ ենք ստեղծում, որ վտանգներ հաղթահարած եւ ուրիշների կյանքը փրկածներին շնորհենք։ Եւ հիմա տասը միլիոնի մեջ չեն գտնվում մի տասը հոգի, որ առանց իրենց կյանքը վտանգելու իրենց ունեցած միլիարդներից մի քանի միլիոն ներդնեն, սիրահայերին տեղափոխեն Հայաստան ու նրանց ապահովեն կացարանով։
Էդիկ Բաղդասարյան
