Արգամիչը նորից «թռավ»
Երեկ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է երկրից. այս անգամ Արգամիչն ուղղություն է վերցրել դեպի Եվրոպա: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել էր իր հրաժարականի մասին: Պաշտոնը լքելուց հետո նա մեկնել էր Դուբայ: Նշենք նաև, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից հետո չի մասնակցել որևէ պաշտոնական միջոցառման՝ զերծ պահելով իրեն ավելորդ ուշադրությունից և հարցերից:
