Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական Մի-8-ը հրթիռակոծվել է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարությանը փոխանցում է,որ ռուսական Մի-8 ուղղաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա, հոկտեմբերի 8-ին հրթիռակոծության է ենթարկվել սիրիական Համա նահանգում:Ուղղաթիռը հրթիռակոծության է ենթարկվել զենիթահրթիռային համակարգից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: «Թռիչքի բարձրության, հայտնաբերման և անձնակազմի վարպետության շնորհիվ հաջողվել է խուսափել հրթիռի արձակումից: Ուղղաթիռում գտնվող ռուս զինծառայողները չեն տուժել»,-հայտնել են կենտրոնում:
