Գնդակոծել են Սիրիային հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական Mi-8 ուղղաթիռը
Հումանիտար օգնություն տեղափոխող ռուսական Mi-8 ուղղաթիռը հոկտեմբերի 8-ին գնդակոծվել է Սիրիայի Համա նահանգում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում: Նշվում է, որ գնդակոծությունը կատարել են ԴԱԻՇ-ի գրոհայինները շարժական զենիթահրթիռային համակարգից: «Թռիչքի հավաքված բարձրության, արձակման ժամանակին հայտնաբերման և մեքենայով մանևրի ժամանակ անձնակազմի վարպետության շնորհիվ հրթիռի հարվածից ուղղաթիռին հաջողվել է խուսափել: Ուղղաթիռում եղած ռուս զինվորականներից ոչ ոք չի տուժել»,- հավելել են Կենտրոնում, որի սպաներն ուղեկցել են մեքենան:
