Սպիտակում. 21-ամյա վարորդը բեռնատարով մխրճվել է իր ազգականի տան մեջ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում 21-ամյա Էդիկ Դարչինյանը իր վարած ЗИЛ մակնիշի 10 ԼՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքում՝ Առափնյա փողոցի թիվ 93 տան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու այնուհետ մխրճվել նույն փողոցի 115 տան բնակիչ Ալեքսան Դարչինյանի սեփական տան մեջ, տեղեկացնում էShamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կայքի տեղեկություններով՝ Ա. և Է. Դարչինյաններն ազգականներ են։

