Փակուղի. Ի՞նչ փաթեթ են բերում Սերժ Սարգսյանին

Ղարաբաղյան կարգավորման հիմքը պետք է դառնա բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնեցված լուծումը, պնդում է պաշտոնական Վաշինգտոնը, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն: «Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հակամարտության կողմերի հետ: Դուք գիտեք, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն ենք: Մեր վաղեմի քաղաքականությունը, որի հետ համամիտ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները, հետևյալն է` հարցի արդարացի լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի, ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա», - նշում էր Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Էլիզաբեթ Թրյուդոն ճեպազրույցում ԼՂ հակամարտությանն անդրադարձել է` պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական AzerTag գործակալության Վաշինգտոնի թղթակից Յուսիֆ Բաբանլիի հարցին: Լրագրողը Պետդեպարտամենտի ներկայացուցչին խնդրեց մեկնաբանել պետքարտուղար Ջոն Քերրիի՝ անցած շաբաթ Aspen վերլուծական ինստիտուտի և The Atlantic հանդեսի կազմակերպած համատեղ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությունը: Նա որպես անպտուղ բանակցությունների օրինակ հիշատակում էր հենց ղարաբաղյան հակամարտությունը: «Այսօր աշխարհում սառեցված հակամարտություններ կան: Որպես օրինակ մատնանշեմ` Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի և Հայաստանի միջև [առկա հակամարտությունը], որի պարագայում այս պահին հստակ լուծում չի ուրվագծվում, քանի որ առաջնորդները պատրաստ չեն, կողմերի միջև էլ լարվածություն է առկա: Դրանք բարդ հակամարտություններ են, բայց լուծման ճանապարհ հնարավոր է գտնել, եթե մարդիկ որոշակի համալիր լուծումներ ընդունեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն ընդունել որոշակի լուծումներ», ասել էր պետքարտուղար Քերրին: Պետդեպարտամենտի ներկայացուցչից, սակայն, ադրբեջանցի լրագրողը բավական համառորեն փորձել է պարզել` ինչո՞ւ է Ջոն Քերրին հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտության լուծմանը պատրաստ չեն երկու նախագահները, այլ ոչ թե միայն Հայաստանի ղեկավարը: «Հակամարտության միակ կողմը, որ խուսափում է զորքեր դուրս բերելուց, Հայաստանն է: Նման իրավիճակում ինչո՞ւ է պետքարտուղարը հայտարարում, թե երկու առաջնորդներն էլ պատրաստ չեն հակամարտության լուծմանը», սրտնեղած հարցրել է ադրբեջանցի լրագրողը: «Երկու պետությունների ղեկավարներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղության հաստատման համար: Այդ իսկ պատճառով էլ մենք վերահաստատում ենք բանակցությունների միջոցով փոխհամաձայնեցված խաղաղության հաստատման կարևորությունը», - նշում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն` հատուկ ընդգծելով, թե իր անմիջական ղեկավարի` պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունները «վերլուծելու ցանկություն չունի»: Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն դժգոհ է ստեղծված իրավիճակից: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ալիևը հայտնվել է, կարծես, իր իսկ լարած թակարդում: Այժմ միջնորդներն ամեն ինչ անում են, որպեսզի թույլ չտան նոր էսկալացիա սահմաններում: Այս իրավիճակում Ալիևը ստիպված է համաձայնել խաղաղ բանակցությունների շարունակմանը: Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս` իսկ ի՞նչ են ակնկալում միջնորդները Սերժ Սարգսյանից... Եթե զիջումներ, ապա Սերժ Սարգսյանն արդեն հասկացրել է մի քանի անգամ, որ անընդունելի փոխզիջումներ չեն կարող լինել` հայկական կողմի համար, մանավանդ, որ Ալիևն, առհասարակ, որևէ զիջման պատրաստ չէ: Ակնհայտ է, որ միջնորդներն այս փուլում ընդամենը հույս են հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել, որովհետև դա միջնորդների համար միակ երաշխիքն է այս փուլում` Ալիևին հետ պահել նոր արկածախնդրությունից: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին նշել է. «Հույս ունենք, որ համանախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպումն անցկացնելու համար: Այս պահին հաջորդ հանդիպման թվականն ու տեղը հստակեցված չէ: Ամսվա վերջին տարածաշրջան կատարելիք մեր այցի ընթացքում մենք պլանավորում ենք կողմերի հետ հանդիպումներ և հարցերի քննարկումներ»: Իր հերթին նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն վստահեցրել է, որ Փարիզը կարող է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն այս պահին հայտնի չեն ժամկետներ: Այս ամսվա վերջին տարածաշրջան համանախագահների այցի ընթացքում, թերևս, կորոշվի, թե Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ինչ հարցեր կարելի է քննարկել, որով հնարավոր կդառնա առհասարակ առաջ տանել վաղուց արդեն փակուղում մխրճված ղարաբաղյան բանակցային գործընթացը: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am