Սյունիքի մարզում շամպայնի դեֆիցիտ է
Երեկ Սերժ Սարգսյանը հաստատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատելու մասին կառավարության ընդունած որոշումը, և գործադիրը որոշում ընդունեց Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին։ Այսօր արդեն մեզ լուրեր հասան ,որ մարզի խանութներում զգացվել է մարզպետի փոփոխությունը,մասնավորապես հանարավոր չի եղել ձեռք բերել հայկական շամպայն: Մարզից հայտնում են,որ դիմել են Երևանի գործարաններ շամպայն մատակարարելու համար:
