Սև ամպեր՝ Շաբոյանի գլխին
Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը գոհ չէ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի աշխատանքից: Կարապետյանը նրան համարում է հին, սովետական աշխատելաոճին հավատարիմ կադր, իսկ նրա ղեկավարած համակարգում, ըստ վարչապետի, առկա են կոռուպցիոն ռիսկեր: Կարեն Կարապետյանի նախաձեռնած կադրային փոփոխությունների ֆոնին քննարկվում է նաև Արտակ Շաբոյանին պաշտոնից ազատելու հարցը:
