«Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել»։
«ՉԻ» - Կարևորն, իհարկե, շարժվելն է, իսկ թե ինչ ուղղությամբ՝ էական չէ։ Համենայն դեպս՝ Արմեն Ռուստամյանն այդպես է կարծում։ Ով ինչ-որ իմաստով երևի իրավացի է։ Եթե երկիրն այնքան վատ վիճակում է, որ ավելի վատ պարզապես հնարավոր չէ, ուրեմն ինչ էլ փոխվի՝ դեպի լավն է փոխվելու։ Համ էլ՝ առած կա, չէ՞, կաթի մեջ խեղդվող գորտի մասին։ Սա այնքան է թափահարում տոտիկները, որ կաթը դառնում է թթվասեր, ու ինքը փրկվում է։
Բայց մյուս կողմից էլ՝ եթե երկիրը գտնվում է անդունդի եզրին, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ։ Այնպես որ, մեզ մնում է միայն պարզել Հայաստանն անդունդի եզրին է, թե՞ արդեն վաղուց հատակում է, ու ինչ ուղղությամբ էլ շարժվի՝ ճիշտ է ստացվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը