Դիմում են Պուտինին
«Արտգործնախարար Շտայնմայերն այսօր հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Լավրովի հետ Սիրիայի իրադրության կապակցությամբ: Արտգործնախարար Շտայնմայերը ընդգծել է անհապաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը Հալեպի արևելքում արգելափակված հարյուր հազարավոր մարդկանց, որտեղ չկա մաքուր ջուր և վերջանում են սննդի պաշարները: Ռուսաստանին կոչ է արվել ցուցադրելու իր կարևորությունը և ազդելու սիրիական ռեժիմի վրա, որ վերջապես դա տեղի ունենա»,- հայտարարել են Գերմանիայի արտգործնախարարությունում,- հայտնում է RIA Novwsti-ն։
