Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակումներ է կատարել
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր մի շարք հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից: *** ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ազատվել է ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանավել ՃՈ պետ: *** ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը: *** Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ: *** Ոստիկանության Աբովյանի պետ Վարդան Վարդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
