Նախընտրական բլեֆ, թե՞ «դուխով» կառավարություն

Նախագահ Սերժ Սարգսյանը,  ներկա գտնվելով  կառավարության նիստին, նախ շնորհավորել է  վարչապետ Կարեն Կարապետյանի նոր ձևավորված կաբինետին, ապա  ներկակացրել իր հիմնական ակնկալիքները նոր նախարարներից. «Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Իմ համոզումն է, և աշխարհի փորձն է այդ մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության, և ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»,– նշել է  նախագահը և ընդգծել, որ փոփոխությունների հարցում  կառավարությունը միայնակ չէ, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը լինելու է   առաջնորդը: «Նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի մեր ժողովուրդը: Պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ: Ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Մենք պետք է միայն առաջ գնանք: Պռոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել նախկինում, պետք է գտնել առաջ գնալու ուղիները» – հայտարարել է   Սերժ Սարգսյանը: Եթե նախագահը խոսում է չենաղանալու և չնեղսրտելու մասին, նշանակում է՝ նա վստահ է, որ  նեղացածներ կան: Թերևս, կա նաև դրա առիթը: Ընդհանւոր առմամբ Սերժ Սարգսյանի  ելույթը, թերևս, լիովին տեղավորվում է նախընըտրական  գործընթացի տրամբանության մեջ:   Առաջին անգամ չէ, որ նա խոսում է  կառավարությոն նոր դերակատարման, արդյունավետ աշխատնանքի և հասարակության ակնկալիքների  և հույսերի մասին:  Բայց այդ ամենի արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ որ ունենք: Այդ ինչո՞ւ  պիտի  այս կառավարությունն անի այն, ինչ-որ  չեն կարողացել անել նախորդ կառավարությունները:   Հրապարակային ելուլթներում Սերժ Սարգսյանը  նախորդ երկու վարչապետերի հետ ևս մեծ հույսեր էր կապում: Բոլորն են հիշում, թե ինչպես էր նա նույն դահլիճում նստած պահանջում  ատկատների դեմն առնել ու <<բռնել գլխից>>:   Սերժ Սարգսյանը խոստավանում է, որ իր հրապարակային պահանջները   կառավարական կուլիսներում միշտ ջրվե՞լ  են, թե՞ նախորդ նախարարները չունեին   իրենց գործի կարևորության գիտակցումը: Եթե այո, ուրեմն պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ վարել է սխալ կադրային քաղաքականություն:  Որևէ փոփոխություն այսօր չի կարող վերջնական ու արժահանավատ դիտվել, որովհետև մենք  և՛ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի  պաշտոնակությունը, և օրդիոզ  կերպարների հրաժարականները նախկինում մի անգամ արդեն տեսել ենք:  Կարճ ժամանակ անց տեսել ենք նաև նրանց վերադարձը: Այս իմաստով Հայաստանում որևէ փոփոխություն կամ հրաժարական վերջնական  ու կայուն չի կարող ընակալվել: Միակ բանը, որը հաստատապես ակնհայտ է, դա այն է, որ Սերժ Սարգսյանը 2017 թվականի ընտրություններից առաջ հասարակության մեջ փոփոխությունների հանդեպ հավատ ու վստահություն ներշնչելու խնդիր ունի, որը և փորձում է լուծել: Բայց  դա ընդամենը  նախընտրական բլեֆ է, ոչ ավելին: Ընդ որում նոր կառավարությունը շատ քիչ ժամանակ ունի դրական փոփոխությունների առարկայական արդյունքներ ցույց տալու համար: Նախկին երկու վարչապետերը տարիների ընթացքում չկարողացան  այդ արդյուքներն ապահովել, Կարեն Կարապետյանը   մի քանի ամսում հաստատ հրաշք չի գործելու:  Ի վերջո, մարդն անկեղծ հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի: Ու չնայած նա իր կաբինետների անդամներին հորդորել է <<դուխով>> գործի անցնել, բայց հազիվ թե դրանով հարց լուծվի:     Դավիթ Մանուկյան    

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am