«Ապտակ»`ուղղված Կարեն Կարապետյանին
ՏԻՄ ընտրություններում Գառնու համայնքապետի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածու Արուսյակ Այվազյանի վստահված անձը` տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններն «ապտակ» են` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Գյումրիի, Վանաձորի, Գառնիի խայտառակ ընտրություններն անէացրին Կարեն Կարապետյանի նշանակման հետ կապված փոփոխությունների ակնկալիքը: Կարեն Կարապետյանի փոխարեն լինեի` այդ ընտրություններն անվավեր կճանաչեի: Սակայն նա այստեղ է ուղարկվել վերջին դեպքերի լարվածությունը թոթափելու համար, ուստի նա այդ քայլին չի գնա»: Գառնիում ընտրությունների օրը գրանցվել են ընտրակաշառք բաժանելու դեպքեր,հավելեց բանախոսը:
