Վերջ տալ Սիրիայի սարսափին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ է արել հետևել սիրիական Հալեպ քաղաքում ռմբակոծությունների հրադադարին: «Այս պահին ես կարող եմ դիմել միայն Ռուսաստանին: Ռուսաստանը ուժեղ ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա: Մենք պետք է հնարավորինս շուտ վերջ դնենք այս ահավոր հանցագործությանը», DW.com-ի փոխանցմամբ` ասել է Մերկելը` ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ Մագդեբուրգում: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ «որևէ իրավական հիմնավորում չկա հիվանդանոցներին և բժիշկներին ռմբակոծելու և նրանց միտումնավոր վնասելու համար»:
