Հալեպահայերը Հայաստան գալու համար չունեն նյութական հնարավորություն. Սագո Արեան
Հալեպում հայկական տարբեր շրջանակներում մեծ տագնապ կա «այլևս մինչև ե՞րբ մնալ այստեղ» հարցադրմամբ, «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում ասաց Արևելք կայքի խմբագիր Սագո Արեանը: «Հալեպում հայակական տարբեր շրջանակներում մեծ տագնապ կա «այլևս մինչև երբ մնալ այստեղ» հարցադրմամբ: Եվ այդ առումով անհատներ և տարբեր մարդիկ գրում են մեզ, ինչպես կարող եք օգնել և ինչ կարող ենք անել, որպեսզի դուրս գանք այս դժոխքից», - նշեց Ս.Արեանը: Նրա խոսքով՝ Հալեպում կան անհատներ, և շատ, որոնք ցանկանում են, նույնիսկ պահանջում են դուրս գալ այդ վիճակից: «Չունեն նյութական հնարավորություն, անորոշության մեջ են», - ասաց խմբագիրը:
