Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներ են

ՕՀՎ 2-րդ բաժինը փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու խոշոր խախտում է հայտնաբերել Պետական եկամուտների կոմիտեն իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից: Հատկանշական է, որ իրավախախտը նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում, ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով: Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ սահմանին օգտվելով գործընթացի ազատականացումից, իրացման շուկայում են փորձում շրջանցել օրինական դաշտը: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանի տեղեկացմամբ` օպերատիվ հետախուզության վարչությունն, այդ թվում 2-րդ բաժինն առանձնակի հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների ներմուծման և իրացման ամբողջական շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Ամենատարածված տիպային սխեմաներից է, օրինակ, երբ որոշ տնտեսվարողներ ձեռքբերման փաստաթղթերում ցույց են տալիս ոչ հավաստի կամ էապես ավելի ցածր գներ, քան, ասենք կարող է լինել ապրանքի իրական ձեռքբերման արժեքը»: ՕՀՎ 2-րդ բաժնի աշխատակիցները ՌԴ-ից տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող Գագիկ Ավդալյանին պատկանող «Գալինա» ՍՊԸ-ում ստուգմամբ աննախադեպ խախտում են հայտնաբերել: Ըստ Գարիկ Դարբինյանի, բացահայտվել է, որ «Գալինա» ընկերությունը ներմուծված ապրանքներն իրացնում է մեծ խմբաքանակներով և տարբեր քաղաքացիների անուններով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի միջոցով: «Սակայն քաղաքացիների անձնագրային տվյալների վերաբերյալ հարցումներից պարզվել է, որ նման քաղաքացիներ ՀՀ-ում չկան: Իրացման փաստաթղթային գները նույնպես հավաստի չեն»,-տեղեկացրել է ՕՀՎ 2-րդ բաժնի պետը: Այսպես, ՀՀ ներքին շուկայում նվազագույնը շուրջ 600 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 լիտր արևածաղկի ձեթի իրացման գինը տնտեսվարողը հաշվապահորեն ձևակերպվել է 65 ՀՀ դրամ, շուրջ 1.500 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ կարագի գինը՝ 200-250 ՀՀ դրամ, շուրջ 650-700 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ ոսպի գինը՝ 85 ՀՀ դրամ: Ի դեպ, Գագիկ Ավդալյանը հիմնադրել և ղեկավարում է նմանատիպ գործունեությամբ զբաղվող ևս 4 ընկերություն` «ԼԼԼ Ստարտ», «Դանի Պլյուս», «Գալինա», «Լիգա Տրանս», «Գագ Թրեյդ» ՍՊԸ-ները: Բոլոր ընկերություններում էլ ներկայում ստուգումներ են իրականացվում օպերատիվ հետախուզության վարչության մյուս ստորաբաժանումների կողմից: Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով, ըստ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանի, ներմուծված ապրանքների վերաբերյալ հարկային տեսչություններ է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, որոնցում որպես այդ ապրանքների ձեռք բերման գին նշել է ՌԴ-ից ստացված մաքսային հայտարարագրերում արտացոլված արժեքները՝ դրանցից հաշվարկելով ԱԱՀ: Բացի այդ, Գագիկ Ավդալյանը «Գալինա» ընկերությունով Երևանի «Սուրմալու» տոնավաճառում վարձակալելով տաղավար` ստացել է ՀԴՄ սարք, որով, ընկերության կողմից ներկրված ամբողջ տեսականին որպես իրացում ցույց տալու նպատակով կատարել է կեղծ գործարքներ, սակայն քննությամբ պարզվել է, որ տաղավարում վաճառվել են միայն սպիտակեղեն ու անկողնային պարագաներ: Ներկայում ընկերությունում ստուգումը կասեցված է, ձեռքբերված տեղեկությունները և հաշվարկները ուղարկվել են քննչական մարմին: Կատարվում է նախաքննություն: «Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների հարկային բեռը շուրջ 10 անգամ արհեստականորեն նվազեցնելու՝ հետևաբար նաև դրանից ծագող հարկային պարտավորությունները թաքցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից»,- նշել է ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ նման անօրինական գործողություններից. «Վստահեցնում եմ, որ հատկապես անբարեխիղճ տնտեսվարողները մշտապես մեր դիտակետում են և նրանց նկատմամբ շարունակելու ենք խիստ և հետևողական հսկողությունը»,-ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանը: ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am