Ժիրայր Սեֆիլյանի հայցն ընդդեմ Արմենիա TV-ի
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայց է ներկայացրել՝ հեռուստաընկերությունից պահանջելով հերքել իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները, ինչպես նաև իրենից հրապարակային ներողություն խնդրել: Դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Նազարբեկյան թաղամաս 40): Նիստը դռնբաց է։ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարություն
