Իգնատի Առաքելյանի ունեցվածքը
Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու պահին առկա ունեցվածքի հայտարարագիրը: Նախարարը միայն երեք բնկարան է հայտարարագրել, երկուսը՝ բազմաբնակարան բնակելի շենքում, իսկ երրորդը՝ անհատական բնակելի: Ըստ հայտարարագրի` պաշտոնյան նաև արժեթղթեր ունի, որի գինը կազմում է 1027.00 եվրո: Պաշտոնը ստանձնելու պահին Իգնատի Առաքելյանի ֆինանսական միջոցները կազմել են 21,765,773.00 ՀՀ դրամ, 71,950.00 ԱՄՆ դոլար և 77,775.00 եվրո: Մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը նա աշխատավարձից հասցրել է վաստակել 63,817,473.00 դրամ, իսկ գույք օտարելու դիմաց ստացել է 47,321.00 դրամ:
