Վահրամ Բաղդասարյանն ափսոսում է
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախկինում «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից ագրսեիվ վերաբերմունք չի տեսել։ «Նա միշտ հարգալից է եղել իմ տարեկիցների հետ։ Ափսոսում եմ, որ նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ, բայց նախկինում նրանից նման վերաբերմունք չեմ տեսել», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Վ․Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։ Հարուցվել է քրեական գործ:
