Դանդաղ տեմպերով
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է տարբերվելու այս կառավարությունը նախորդներից,հայտարարեց.«Նախորդ կառավարությունների տեմպերը դանդաղ էին:Տեմպերի դանդաղության մասին նույնիսկ Հովիկ Աբրահամյանն է խոսել»։
Վահրամ Բաղդասարյանը ողջունում է Վանաձորում ընդդիմության հնարավոր միավորումը. «Մի նպատակի, մի հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի։ Աստված տա՝ երկար տևի»։
