Մեր վարչապետը անձնական նվիրվածության սկզբունքով է պաշտոններ տալիս.Վ.Խաչատրյան
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին փոփոխությունների մասին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց. «Նոր պաշտոնները նշանակվում են անձնական նվիրվածության սկզբունքով՝ կամ վարչապետին, կամ նախագահին. ճանաչում են, վստահում են, նշանակում են»: Նրա խոսքով՝ այս կամ այն նախարարին նշանակելիս՝ հասարակությանը չի հաղորդվում, թե ինչ առավելությունների հիման վրա են տվյալ մարդուն նշանակում. «Ես չեմ հավատում, թե կառավարության ծրագրերը կիրականանան, դրանք կտապալվեն, քանի որ մարդը եթե գալիս է անձին, ոչ թե գաղափարին նվիրված սկզբունքով, նա չի իրականացնի այդ գաղափարը»,-նշեց բանախոսը: Դրել են մեկին,որ նախորդի հախից գա,հավելեց Վիգեն Խաչատրյանը:
