Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր առավոտյան բերման են ենթարկել Հատուկ Քննչական ծառայություն: Ավելի վաղ Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բերման ենթարկելու պատճառաբանությունն այն էր, որ իբրև հուլիսին իրեն կանչել են որպես վկա, սակայն չի ներկայացել։ Նրան, սակայն, իր խոսքերով, որեւէ ծանուցում չի եկել:
