Մեկ միլիոն դոլարը չօգնեց
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժել է աննախադեպ գրավի՝ 1 մլն դոլարի դիմաց ազատ արձակել Հիմնադիր Խորհրդարանի անդամ պարոն Եղնուկյանին: Պաշտպան Տիգրան Հայրապետյանի համար անհասկանալի էր դատարանի գրավ չկիրառելը: Պաշտպանի խոսքերով՝ Կարո Եղնուկյանն այդ ամենն իր նկատմամբ համարում է անմարդկային վերաբերմունք, նշելով, որ դա նույնիսկ խոշտանգումների է նմանվում, քանի որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ընտանիքի անդամների հետ: Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը վաղվանից հացադուլ է սկսելու:
