Գալիս են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ուորլիքը նշել է, որ այցի ժամկետները դեռ հստակեցված չեն, և հույս է հայտնել, որ այցի շրջանակում կկարողանան հանդիպումներ ունենալ երկու երկրների նախագահների հետ: «Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սերտ համագործակցում են միմյանց հետ միջնորդական ջանքերը շարունակելու ուղղությամբ ՝ հանուն տևական խաղաղության հաստատման»,- ասել է Ուորլիքը:
